Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Մենք ականատեսն ենք նոր աշխարհակարգի ձևավորման

Մենք ականատեսն ենք նոր աշխարհակարգի ձևավորման
13.05.2026 | 21:28

Երբ Թրամփը Ալյասկայում հանդիպեց Պուտինին, դրվեց միջազգային հարաբերությունների նոր համակարգի հիմքի առաջին հիմնաքարը: Այսօր Թրամփը պաշտոնական այցով ժամանեց Պեկին: Այս դարակազմիկ այցով դրվեց երկրորդ հիմնաքարը: Ավարտական քայլը՝ երրորդ հիմնաքարը, կդրվի, երբ կլոր սեղանի շուրջ հավասար և նույնական համագործակցային ձևաչափով կնստեն Պուտինը, Թրամփը և Սին:

Մեր կանխատեսումը իրականություն է դառնում:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 7199

Մեկնաբանություններ